Միասին ֆինանսավորե՛նք Հայաստանի անվտանգությունն ու խաղաղությունը:

Նվիրաբերելով Armenia Peace Initiative-ին՝ Դուք հստակ գործողություններ եք ձեռնարկում՝ ի շահ Հայաստանի կայունության: Բոլոր նվիրատվություններն՝ անկախ դրանց չափից, հնարավոր են դարձնում մեր գործունեությունը՝ ուղղված թե՛ խաղաղության խթանմանը, և թե՝ անվտանգության ամրապնդմանը։

Բանկային փոխանցումներ

Որպեսզի կարողանանք հետևել Ձեր նվիրատվությանն ու Ձեզ ուղարկենք փոխանցումը հավաստող անդորրագիր, խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել armeniapeaceinitiative@gmail.com հասցեին՝ նշելով Ձեր անունը, հասցեն, նվիրատվության ամսաթիվը և չափը: Եթե ցանկանում եք, որպեսզի Ձեր նվիրատվությունը հատկացվի մեկ կամ մի քանի կոնկրետ նախագծերի, խնդրում ենք տեղեկացնել մեզ այդ մասին։ Շնորհակալ ենք Ձեր առատաձեռնության համար:

Թափանցիկություն

Մենք ապահովում ենք առավելագույն թափանցիկություն և պարտավորվում պարբերաբար զեկուցել Ձեր նվիրատվության օգտագործման և արդյունավետության մասին։ Մեր տարեկան հաշվեստուգումը կատարվում է անկախ ընկերության կողմից, որը հայտնի է իր պրոֆեսիոնալիզմով և ազնվությամբ։ Որպեսզի ծրագրին հատկացվող նվիրատվությունները օգտագործվեն բացառապես այդ նպատակով, հիմնադրամի անձնական նվիրատվությունն ամբողջությամբ հոգում է մեր գործառնական ծախսերը: Այս կերպ, ներկայիս և ապագա նվիրատուները կարող են վստահ լինել, որ իրենց գումարները գնում են հենց այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են: Ձեր նվիրատվությունների շնորհիվ՝ մենք կարող ենք միասին ապահովել Հայաստանի անվտանգությունն ու խաղաղությունը։