Առաջին բուժօգնության դասընթացի ավարտական վկայականների հանձնումը կամավորներին. «Որքան շատ ներդրում կատարենք երիտասարդության շրջանում, այնքան ուժեղ կլինի մեր պետությունը»,- Բերդի համայնքապետ Գ. Չոբանյան
Օգոստոսի 18-ին Հայաստանյան խաղաղության նախաձեռնությունը (API), ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ համատեղ, կազմակերպել էր «Առաջին օգնության տարրեր» դասընթացն ավարտած կամավորների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը Տավուշի սահմանամերձ համայնքում։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արմինե Հայրապետյանը, ով անձամբ ղեկավարել էր ուսումնական պարապմունքները, գնահատել կամավորների գործնական աշխատանքը և […]