Հայաստանյան խաղաղության նախաձեռնությունը (API), Հայաստանում ֆրանսիական համալսարանի (UFAR) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) հետ համատեղ, մեկնարկել է կիբերանվտանգության ուսուցման իր 4-րդ դասընթացը։ Այս ինտենսիվ ուսումնական ծրագիրը, որը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 24-ից մարտի 21-ը, ղեկավարում են ոլորտի առաջատար ֆրանսիացի մասնագետներ Սեբաստիան Բարգիրջյանը (IUT de Rennes-Saint Malo-ի կիբերանվտանգության դասախոս) և Նիկոլա Ռենարը (Orange ընկերության ամպային հաշվարկների ճարտարապետ)։
Դասընթացը նախատեսված է կիբերանվտանգության աճող մարտահրավերներին դիմակայող մասնագետների հմտություններն ամրապնդելու համար։ Այն հասցեագրված է ռազմավարական ոլորտների առանցքային դերակատարներին՝ բիզնես կազմակերպություններին, բանկերին, պետական հիմնարկներին և նախարարություններին՝ նրանց տրամադրելով կիբերային սպառնալիքների կանխատեսման, բացահայտման և արդյունավետ հակազդման համար անհրաժեշտ հիմնական գործիքներն ու մեթոդները։
Ռալֆ Յիրիկյան` Յուքոմ-ի տնօրեն, կիբերանվտանգության թեմայով բանախոս
Մարտի 1-ին կայացած դասընթացի շրջանակներում «Յուքոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն հանդես եկավ որպես հատուկ օրվա պատվավոր հյուր։ Բացի հիմնական բանախոսությունից, միջոցառման օրակարգում ներառված էր նաև ինտերակտիվ քննարկում՝ նվիրված բիզնեսի և հեռահաղորդակցության ոլորտներում կիբեռանվտանգության հիմնախնդիրներին։ Հենվելով ոլորտում իր մասնագիտական փորձի վրա՝ պարոն Յիրիկյանը կիսվեց բիզնեսի համար հարմարեցված ընթացիկ սպառնալիքների և պաշտպանության ռազմավարությունների վերաբերյալ կարևոր վերլուծություններով:
«21-րդ դարում կիբերանվտանգության գիտակցումն այլևս ընտրություն չէ․ այն պարտավորություն է և պատասխանատվություն։ Միայն մեր գիտելիքների ամրապնդման միջոցով կարող ենք արդյունավետ կերպով դիմագրավել թվային աշխարհի մարտահրավերներին ու վտանգներին։ Այդ իսկ պատճառով ես ուրախ եմ մասնակցել այս վերապատրաստման դասընթացին և կիսվել իմ փորձով հեռահաղորդակցության ոլորտում կիբերանվտանգության հիմնարար դերի վերաբերյալ»,- նշեց Յուքոմ ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Այս այցի ընթացքում մեր դասընթացավարներ Սեբաստիան Բարգիրջյանը և Նիկոլա Ռենարը ներկայացրեցին API-ի և UFAR-ի կողմից կազմակերպված կիբերանվտանգության դասընթացի նպատակները և ուսուցման մեթոդները։ Նրանց նորարարական ուսուցման մեթոդները հիմնված են խորքային ընկալման վրա՝ համադրելով տեսական գիտելիքները և իրական կյանքի իրավիճակները՝ նպաստելով մասնակիցների հմտությունների արդյունավետ զարգացմանը։
Թվային ենթակառուցվածքների պաշտպանության հիմնարար ծրագիր
Ամբողջ աշխարհում կիբերհարձակումների աճող միտումների համատեքստում, առավել քան երբևէ կարևոր է թվային անվտանգության ամրապնդումը։ Դասընթացի նպատակն է հայ մասնագետներին համալրել անհրաժեշտ հմտություններով և գործիքներով՝ կենսական նշանակության ենթակառուցվածքները պաշտպանելու և զգայուն տվյալների անվտանգությունը երաշխավորելու համար։
Դասընթացի հովանավոր