Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել են համատեղ անգլերեն զեկույց՝ բացահայտելով Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստների» մասին։ Նրանցից տասնյակների կենսագրությունների ուսումնասիրությունից անմիջապես պարզ է դառնում, որ նրանք անմիջական և խորը կապ ունեն Ադրբեջանի կառավարության հետ։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը համատեղ հրապարակել են 300 էջանոց զեկույց՝ բացահայտելով Լաչինի միջանցքն արգելափակած՝ այսպես կոչված ադրբեջանցի «էկոակտիվիստների» քաղաքական բնույթը։ Լրագրողների և իրավաբանների թիմի աջակցությամբ` ադրբեջաներենով ուսումնասիրված հարյուրից ավելի հանրային, անձնական և մասնագիտական պրոֆիլները ( ներառյալ գրառումներ, լուսանկարներ, տեսանյութեր և վկայություններ), վկայում են այն մասին, որ վերջիններս սերտ կապեր ունեն Ադրբեջանի կառավարության հետ։ Նրանք ադրբեջանական լրատվական գործակալության կամ կառավարության վերահսկողության տակ գտնվող այլ լրատվամիջոցների լրագրողներ են, ուսուցիչներ, Բաքվի պետական համալսարանի դասախոսներ, ադրբեջանական տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (պետական ծառայության, տարածաշրջանային զարգացման գործակալության), 1993 թվականից իշխանության ղեկին գտնվող «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամներ կամ այս կուսակցության երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև՝ կարիերիստներ։
Այս պրոֆիլները պարզապես ողողված են՝ Իլհամ Ալիևի ամենառազմական ու կատաղի ելույթների լուսանկարներով ու հղումներով, հայերի նկատմամբ ատելության խոսքով և բռնության կոչերով՝ սկսած 2004 թվականին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վարժանքների ժամանակ հայ գործընկերոջը գլխատած ադրբեջանցի «հերոս» Ռամիլ Սաֆարովի փառաբանումից մինչև՝ ռասիստական կարծրատիպեր, որոնք հայերին անվանում են զավթիչներ, իսկ Հայաստանը՝ «Ադրբեջանական պատմական հողեր»։ Մեծ տեղ է գրավում նաև՝ Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության հանդեպ համակրանքը: Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը « էկոլոգիական օպերացիայի» նպատակներն այլ էին, իսկ դրան հասնելու միջոցները՝ ռազմական։
Սույն զեկույցը բացահայտում է, որ ճանապարհը փակելու առաջին օրերին այդ տարածք են բերվել Շուշիում աշխատող Թուրքիայի ու Ադրբեջանի վարձկաններ, ինչպես նաև՝ ադրբեջանական զինվորականներ և անվտանգության աշխատողներ։ Զեկույցում թվարկված ակտիվ և պահեստային զինծառայողների, ինչպես նաև բանակի բարձրաստիճան սպաների օգտահաշիվների թիվը զգալի է։ Ի դեպ, 2010 թվականից ի վեր թուրքական զորավարժարաններում ադրբեջանցի սպաների վերապատրաստումը փառավոր ուղի է։ Այդպիսով երկու բանակները նպատակ ունեն ինտեգրվել առաջիկա տարիներին։ Դրանով է պայմանավորված նաև այն, որ ցույցերի սկզբում բարձրացվել են նաև թուրքական դրոշը, այնուհետև հանվել մի քանի լուսանկարներից։
Այս զեկույցը կուղարկվի համապատասխան միջազգային կազմակերպություններին։ Այն կարող եք գտնել Թաթոյան հիմնադրամի կայքում։
Թեև Արդարադատության միջազգային դատարանը չորեքշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, պարտադրել էր Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, այնուամենայնիվ ճանապարհը մինչ օրս փակ է մնում։ Այս համատեքստում չափազանց կարևոր է, որ Անվտանգության խորհուրդն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի՝ ատարանի որոշման իրականացումն ապահովելու համար։