Դեյմոն Ուիլսոնը Ժողովրդավարության ազգային հիմնադրամի նախագահն ու գործադիր տնօրենն է։ Այն Վաշինգտոնում գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը դրամաշնորհներ է տրամադրում ամբողջ աշխարհում ժողովրդավարական ինստիտուտների աճի և ամրապնդման համար: Սույն թվականի հուլիսի 4-ին ՍիվիլՆեթին տրված հարցազրույցում Դեյմոն Ուիլսոնը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանում և տարածաշրջանում NED-ի ծավալած աշխատանքը, խոսել Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարունակական ջանքերի, Ադրբեջանի հետ երկխոսության անհրաժեշտության, ինչպես նաև՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության մասին: