Ովքե՞ր են ադրբեջանցի էկոակտիվիստները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել են համատեղ անգլերեն զեկույց՝ բացահայտելով Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստների» մասին։ Նրանցից տասնյակների կենսագրությունների ուսումնասիրությունից անմիջապես պարզ է դառնում, որ նրանք անմիջական և խորը կապ ունեն Ադրբեջանի կառավարության հետ։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը համատեղ հրապարակել են 300 էջանոց զեկույց՝ բացահայտելով Լաչինի միջանցքն արգելափակած՝ այսպես կոչված ադրբեջանցի «էկոակտիվիստների» քաղաքական բնույթը։ Լրագրողների և իրավաբանների թիմի աջակցությամբ` ադրբեջաներենով ուսումնասիրված հարյուրից ավելի հանրային, անձնական և մասնագիտական ​​պրոֆիլները ( ներառյալ գրառումներ, լուսանկարներ, տեսանյութեր և վկայություններ), վկայում են այն մասին, որ վերջիններս սերտ կապեր ունեն Ադրբեջանի կառավարության հետ։ Նրանք ադրբեջանական լրատվական գործակալության կամ կառավարության վերահսկողության տակ գտնվող այլ լրատվամիջոցների լրագրողներ են, ուսուցիչներ, Բաքվի պետական ​​համալսարանի դասախոսներ, ադրբեջանական տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (պետական ​​ծառայության, տարածաշրջանային զարգացման գործակալության), 1993 թվականից իշխանության ղեկին գտնվող «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամներ կամ այս կուսակցության երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև՝ կարիերիստներ։

2022 թ․-ի դեկտեմբերի 12-ին Գյանջայի պետական ​​համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի դասախոս Արիֆա Էհմեդլին հրապարակել է ադրբեջանցի հատուկ գործակալի լուսանկարը, որը մի ձեռքում բնապահպանական պաստառ է պահում, իսկ մյուսում՝ «Գորշ գայլերի» հայտնի ժեստը՝ մեկնաբանելով այն. « Հայե՛ր, հեռացե՛ք Ղարաբաղից։ Դրանք Ադրբեջանի պատմական հողեր են»։

Այս պրոֆիլները պարզապես ողողված են՝ Իլհամ Ալիևի ամենառազմական ու կատաղի ելույթների լուսանկարներով ու հղումներով, հայերի նկատմամբ ատելության խոսքով և բռնության կոչերով՝ սկսած 2004 թվականին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վարժանքների ժամանակ հայ գործընկերոջը գլխատած ադրբեջանցի «հերոս» Ռամիլ Սաֆարովի փառաբանումից մինչև՝ ռասիստական ​​կարծրատիպեր, որոնք հայերին անվանում են զավթիչներ, իսկ Հայաստանը՝ «Ադրբեջանական պատմական հողեր»։ Մեծ տեղ է գրավում նաև՝ Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության հանդեպ համակրանքը: Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը « էկոլոգիական օպերացիայի» նպատակներն այլ էին, իսկ դրան հասնելու միջոցները՝ ռազմական։

Հանրային հեռուստատեսության կողմից ֆինանսավորվող հասարակական-քաղաքական ծրագրերի բաժնի փոխտնօրեն Արազ Խանը։ Ահա թե ինչ է հրապարակում այս «էկոակտիվիստը» 2022 թվականի դեկտեմբերի 17-ին իր ֆեյսբուքյան էջում. « Այժմ Ղարաբաղի հայերին և խաղաղապահ ուժերին այլ ելք չի մնում, քան պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Կամ նրանք ընդունում են մեր պայմանները, կամ ադրբեջանական բանակը վերահաստատում է իրիրավունքները»:

Սույն զեկույցը բացահայտում է, որ ճանապարհը փակելու առաջին օրերին այդ տարածք են բերվել Շուշիում աշխատող Թուրքիայի ու Ադրբեջանի վարձկաններ, ինչպես նաև՝ ադրբեջանական զինվորականներ և անվտանգության աշխատողներ։ Զեկույցում թվարկված ակտիվ և պահեստային զինծառայողների, ինչպես նաև բանակի բարձրաստիճան սպաների օգտահաշիվների թիվը զգալի է։ Ի դեպ, 2010 թվականից ի վեր թուրքական զորավարժարաններում ադրբեջանցի սպաների վերապատրաստումը փառավոր ուղի է։ Այդպիսով երկու բանակները նպատակ ունեն ինտեգրվել առաջիկա տարիներին։ Դրանով է պայմանավորված նաև այն, որ ցույցերի սկզբում բարձրացվել են նաև թուրքական դրոշը, այնուհետև հանվել մի քանի լուսանկարներից։

Ադրբեջանի զինված ուժերի սպա Թելման Գասիմովը սերտորեն կապված է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական ահաբեկչական կազմակերպության հետ։

Այս զեկույցը կուղարկվի համապատասխան միջազգային կազմակերպություններին։ Այն կարող եք գտնել Թաթոյան հիմնադրամի կայքում։

Թեև Արդարադատության միջազգային դատարանը չորեքշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, պարտադրել էր Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, այնուամենայնիվ ճանապարհը մինչ օրս փակ է մնում։ Այս համատեքստում չափազանց կարևոր է, որ Անվտանգության խորհուրդն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի՝ ատարանի որոշման իրականացումն ապահովելու համար։