Անլուրջ է Հայաստանի փոխարեն սփյուռքում ձայն բարձրացնել

Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փորձում է ստիպել Հայաստանին զիջել Զանգեզուրի արտատարածքային «միջանցքը»։ Ռուսաստանը դրանում նույնքան շահագրգռված է և այդ նպատակով էլ ավելի ու ավելի զգալի ճնշում է գործադրում Հայաստանի վրա։ Ադրբեջանին չի բավարարում վերջին երկու տարվա բանակցությունների առաջընթացն, ուստի վերջինս հավելյալ միջոց է օգտագործում՝ հիշեցնելու հայերին, որ ռուսական միջդիրքային ուժերի գործողություններն Արցախում կախված են նաև Ադրբեջանի բարի կամքից։ Առաջին լրատվականի հետ զրույցում այս և այլ կարևոր դիտարկումներին է անդրադառնում Ֆրանսիայի Էքս ան Պրովանսի համալսարանի քաղաքագիտության դասախոս Թալին Փափազյանը։